News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այն երեք նախարարությունները, որոնք պետք է միավորվեն, ես արդեն որոշ գործողություններ անում են, նկատի ունեմ՝ ծանոթանում եմ այն գործընթացներին, որոնք այտեղ կան: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մշակույթի, սպորտի եւ ԿԳ նախարարությունների միավորման մասին:

Հարցին, թե այդ միավորման արդյունքում քանի հոգի կարող է զրկվել աշխատանքից, նախարարը պատասխանեց. «Այս պահին կրճատումներ, ըստ էության, չեն լինելու: Այսինքն միավորումները լինելու են, հետո նայելու ենք, թե ներսում ինչ գործառույթներ կան, որքան մասնագետ է անհրաժեշտ այդ գործառույթների համար: Հետո, ըստ դրա կշարժվենք: Ինչպես բոլոր հիմնարկներում է: Այո, աշխատակազմերի թվի մեջ ինչ-որ տարբերություն կլինի»:

Տպել
Ամենաշատ