News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Mobile World Congress 2019 միջազգային ցուցահանդեսում որոշել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնը: Այս անվանակարգում Global Mobile Awards-ի (Glomo Awards) մրցանակը ստացել է Huawei Mate 20 Pro-ն, նշված է ցուցահանդեսի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարգեւին հավանկնում էին նաեւ Apple-ի iPhone XS Max-ը, Google Pixel 3-ը, OnePlus 6T-ն, Samsung Galaxy Note 9-ը:

«Հրաշալի խցիկը, կայունությունը, ինչպես նաեւ ավտոնոմ աշխատանքի ռեժիմը, ի թիվս այլ գործառույթների, վկայում են շուկայում առաջատար խաղացող դառնալու Huawei-ի ջանքերի մասին»,- նշված է ժյուրիի մեկնաբանության մեջ:

Փորձագետները գնահատել են 2018-ին վաճառքի դրված սմարթֆոնները:

Huawei-ն 2018 թվականի հոկտեմբերի կեսին սպառողներին էր ներկայացրել Mate 20 սերիայի նոր ֆլագմանային սմարթֆոններ: Գաջեթները պատրաստված են Kirin 980 պրոցեսորի հիմքի վրա, ունեն Android-ի հիմքով «խելացի» օպերացիոն համակարգ՝ արհեստական ինտելեկտի տարրերով:

Սմարթֆոնները հագեցած են ուլտրալայնանկյուն Leica եռակի խցիկով եւ արագ լիցքավորման տեխնոլոգիայով: Դրանից բացի, Mate 20 Pro-ն ունի հակադարձ անլար լիցքավորման գործառույթ, որի օգնությամբ կարելի է լիցքավորել այլ սարքերը, որոնք համատեղելի են Qi անլար ինտերֆեյսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ