News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության անդամները Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում այսօր՝ մարտի 1–ին մասնակցեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը։

Լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Մարտի 1–ի գործով շատ հանգամանքներ դեռևս պարզված չեն։

«Իշխանություններն են պնդում, որ Մարտի մեկը բացահայտված է, ես հույս ունեմ, որ դատարանում արդեն կտեսնենք և ՛ կազմակերպիչներին, և՛ սպանողներին, և այդ օրվա հանգամանքները կիմանանք և հասարակությունը կսկսի գնալ դեպի հաշտեցում»,–ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ մինչ այս պահը Մարտի 1–ի գործի վերաբերյալ քիչ տվյալներ են հայտնի.

«Մինչ այժմ շատ քիչ բան է հայտնի, օրինակ դուք գիտե՞ք, թե Մարտի մեկի 10 զոհերին ովքեր են սպանել, ես էլ չգիտեմ, այսինքն բազմաթիվ հանգամանքներ հայտնի չեն, դրա համար ես ասում եմ, որ պետք է սպասել գործի քննության ավարտին։ Մենք մինչ այժմ գիտենք, որ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ  է մեղադրանք առաջադրված, դա գործի մի հատվածն է, իսկ մնացած մասով դեռևս տեղեկություներ չունենք»,–ասաց նա։

Հարցին, արդյոք իրեն բավարարու՞մ են Մարտի 1–ի գործով ներկա  իրավական գործընթացները, Մարուքյանը պատասխանեց.

«Որքանով որ տեղյակ եմ՝ այո։ Մենք գործի մասին տեղեկություններ չունեք, քանի որ գործով նախաքննության գաղտնիք կա, սակայն երբ գործը գնա դատարան, երբ սկսվի դռնբաց դատական նիստերը, կհետևենք՝ կտեսնենք մեզ բավարարու՞մ է, թե՞ չէ։ Մենք դեռևս չգիտենք, թե ովքեր են կատարել 10 զոհերի սպանությունները, դրա վերաբերյալ տեղեկատվության ենք սպասում, իսկ քննությունը ընթացքի մեջ է»։

Մարուքյանը հիշեցրեց, որ Մարտի 1–ի գործով 150–ից ավելի անձ է դատապարտվել։ Ըստ նրա՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռները վերանայման կարիք ունեն։

«Այդ գործերը պետք է ինչ–որ ճանապարհով վերանայվեն։ Գործերի մեծ մասը Եվրոպական դատարանում է, և ՄԻԵԴ վճիռները հիմք կդառնան նոր երևան եկած հանգամանքներով գործերը վերանայելու համար։ Ես 2008թ. Վանաձորում Մարտի 1–ի գործով պաշտպանել եմ Լևոն Տեր–Պետրոսյանի վստահված անձանց։ Հարկավոր է ինչ–որ կերպ վերականգնել այս մարդկանց բարի համբավը։ Գործերը վերանայելու արդյունքում մենք պետք է գանք հանրային համերաշխության և մտածենք ոչ թե Մարտի 1–ի, այլ մարտի երկուսի մասին, այսինքն՝ մտածել, թե ինչպես ենք կառուցելու ապագան, այսինքն վերջակետ դնենք, լուծենք այս խնդիրը ու շարժվենք առաջ, այնպիսի պետական և քաղաքական առողջ համակարգ ունենանք, որի արդյունքում այլևս երբևէ նման բաներ չեն լինի»,–հայտարարեց պատգամավորը։

Նշենք որ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները Սբ. Սարգիս եկեղեցուց քայլերթով ուղևորվեցին դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի 10 զոհված քաղաքացիների հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ