News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԿԳՆ նախկին շենքը նախկինում ընդգրկված է եղել պատմական հուշարձանների ցանկում եւ շենքի քանդելը ապօրինություն է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ճարտարապետ Արտակ Ղուլյանը՝ անդրադառնալով ԿԳՆ նախկին շենքի քանդելուն։

«Հետագայում  է այդ շենքը ցուցակից հանվել երեւի քաղաքում կառուցապատման գործընթացն ավելի անկաշկանդ իրականացնելու համար։ Այսինքն այն , որ դա հուշարձան է, դա որոշված է եղել վաղուց եւ ապօրինաբար հանվել է ցուցակից»,- ասաց ճարտարապետը։

Արտակ Ղուլյանի խոսքով՝ այս որոշումը միանձնյա կայացրել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը․ «Չգիտեմ՝ նա ինչու է նման որոշում կայացրել, նրան զեկուցել են, ինչ են արել, եւ այստեղ մենք գործ ունենք օրիանախախտման հետ։ Ցավում եմ , որ պարոն Մեսչյանը նման որոշում է կայացրել, եւ հարցս ուղղում եմ նրան, ինչո՞ւ թույլ տվեց նման բան»։

Ճարտարապետը նշեց, որ ինքը չի հավատում, որ ակռուցվող  նոր շինությունը  կունենա  ԿԳՆ նախկին շենքի ճակատային մասը, դրա մասին է վկայում  նաեւ այն, որ ճարտարապետական արժեք ներկայացնող մասերը չէին առանձնացնում։

«Երբ աղմուկ բարձրացրեցի մի պահ դադարեցրեցին քանդելը, մի որոշ ժամանակ հետո նորից դուխով քանդեցին, կարծես ոչ ոք ոչինչ չէր ասել իրենց»,- հավելեց ճարտարապետը։

Նա նշեց, որ արդեն անիմաստ է ինչ-որ բան ասել, անել, քանի որ շենքը քանդված է, սակայն սա վատ նախադեպ է, քանի որ սրանից հետո կարող են  նույն  ձեւով քանդել իրենցից ճարտարապետական արժեք ներկայացնող այլ  շենքեր։

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը վերականգնվելու է նոր մոտեցմամբ:

Շենքն ապամոնտաժվել է դեռեւս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը:

«Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաեւ ներառված չէ Երեւան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: 

2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու եւ տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով:

Ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ