News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) կլոր սեղանի ընթացքում ամփոփեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը, որի նպատակն էր հայ երիտասարդներին երկրի աշխատաշուկայում պահելն ու նրանց աշխատանք գտնելու հնարավորությունները բարելավելը։

2018թ-ի մայիսից սկսված ծրագրի շրջանակում ՀԳՀՄ-ն ընտրված 5 դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների, ինչպես նաեւ կրթական այլ տարբեր հաստատությունների ուսանողների համար իրականացրել է ձեռնարկատիրական մտածելակերպ խթանող միջոցառումներ՝ այցելություններ ձեռնարկություններ, ֆակուլտատիվ պարապմունքներ, գործատուների հետ հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ ու սեմինարներ:

Դրանց միջոցով աշակերտները եւ ուսանողները տիրապետել են ՏՏ եւ հեռահաղորդակցության ու ճարտարագիտության ոլորտներում լրացուցիչ գիտելիքների, ձեռք են բերել տեղեկատվություն եւ նոր պատկերացումներ տնտեսության կարեւորագույն ճյուղերի զարգացման եւ իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ:

«Բարձր եմ գնահատում Beeline-ի սոցիալական պատասխանատվության շրջանակում երիտասարդներին աջակցելը՝ իրենց ապագա մասնագիտական կողմնորոշման բնագավառում: Այդ առումով հարկ եմ համարում նշել, որ Beeline-ում, նրա գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի կողմից անցկացված ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր ուղղությունների մասին թրեյնինգի կարեւորությունը», - նշեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

«Ես վստահ եմ, որ մասնագիտության ճիշտ ընտրությունը հաջողության հասնելու կարեւորագույն գրավականն է, եւ մեր նպատակն էր երիտասարդներին տալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որպեսզի նրանք գիտակցված եւ մտածված որոշում կայացնեն։ Հուսով եմ, այս ծրագրի շնորհիվ մեր երիտասարդներն իրենց սիրելի գործով կզբաղվեն եւ մեծ հաղթանակներ կապահովեն իրենց եւ Հայաստանի համար», - նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ այս նախագծի արդյունքում 60 աշակերտներ մասնակցել են ֆակուլտատիվ դասերի, 93-ը՝ այցելել են տարբեր ձեռնարկություններ, շուրջ 70 ուսանողներ մասնակցել են գործատուների հետ հանդիպումներին՝ աշխատաշուկայի պահանջների եւ տնտեսության զարգացող ճյուղերի վերաբերյալ քննարկումների, 10 երիտասարդների տրվել է խորհրդատվություն՝ իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ