News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հունաստանը ցանկանում է Աթենքի նախկին միջազգային օդանավակայան «Հելլինիկոնի» տարածքը վերափոխել զբոսաշրջային-գործնական եւ զվարճանքային-հանգստավայրային համալիրի՝ խաղատնով, կայանատեղիով եւ լողափնյա գոտիով, որը կունենա միլիարդավոր դոլար արժեք: Ըստ գաղափարի՝ այս վայրում պետք է ստեղծվի Լաս Վեգասի նախատիպը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ սկսվել է նախկին օդանավակայանի տարածքում, այսպես կոչված, Ինտեգրված զվարճանքային-հանգստավայրային համալիրի (Integrated Casino Resort - IRC) ստեղծման լիցենզիա ստանալու մրցույթը: Այն կներառի խաղատուն՝ 15 հազար քառակուսի մետր մակերես տարածքի վրա տեղակայված 120 խաղասեղաններով եւ 1200 խաղային ավտոմատներով, 2 հազար տեղանոց 5-աստղանի հյուրանոց, 12 հազար քառակուսի մետր մակերեով համաժողովների կենտրոն, շքեղ հյուրանոցներ, ինչպես նաեւ թատրոն: Այս ամենից բացի, ներդրողները ծրագրում են այս տարածքում կառուցել 8 հազար բնակելի հարկաբաժիններ, մի քանի հյուրանոցներ, առեւտրի կենտրոններ, մարզական կառույցներ, ինչպես նաեւ զբոսանավերի համար նավահանգիստ:

Նախագծի համաձայն՝ ծովի մոտ վիթխարի տարածքում պետք է ստեղծվի Մոնակոյում եղածի նման զբոսանավերի համար ծովախորշով համալիր: Դրա կառուցման մասնակիցները պետք է 6,2 մլն քառ.մետր տարածքի զարգացման բիզնես ծրագիր ներկայացնեն, որը ներառելու է Աթենքի նախկին օդանավակայանի տարածքը, չօգտագործվող հողատարածքները եւ 3,5 կմ երկարությամբ մերձծովյա ափը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ