News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է Երեւանում ֆիքսված ենթակառուցվածքների աննախադեպ արդիականացման նախագծի մեկնարկի մասին: 2019 թ-ի ընթացքում ընկերությունն արդիականացնելու է մայրաքաղաքի ֆիքսված ցանցը՝ հաճախորդներին տրամադրելով հասանելիություն VDSL ինտերնետին եւ բարելավելով քաղաքային հեռախոսակապի որակը:

Առաջինը նոր տեխնոլոգիայից օգտվելու հնարավորություն ստացան Կիլիկիա թաղամասի բնակիչները, որտեղ այսօր ընկերությունը պաշտոնապես հայտարարեց նախագծի մեկնարկի մասին եւ հավատարիմ հաճախորդներից մեկին նվիրեց Beeline-ի VDSL ինտերնետի տարեկան բաժանորդագրություն:

«Տաս տարի առաջ Beeline-ը հեղափոխություն կատարեց Հայաստանի ինտերնետի շուկայում՝ առաջարկելով ինտերնետ ADSL տեխնոլոգիայով: Այն ժամանակ անիրական թվացող 1 ՄԲ արագությամբ ինտերնետը դարձավ իրականություն, հարյուր հազարավոր ընտանիքներ դարձան մեր ինտերնետի բաժանորդներ, իսկ Հայաստանում վերջնական մոռացվեց dial-up հասկացողությունը: Այսօր առաջընթացը շարունակվում է, եւ մենք հայտարարում ենք մի նախագծի մեկնարկը, որը վստահաբար մեծ հաջողություն կունենա, ու յուրաքանչյուր բնակարանում ինտերնետը կդառնա 10-20 անգամ ավելի արագ, բայց անփոփոխ գնով», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 եւ COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչեւ 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչեւ 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչեւ 100  ՄԲ/վրկ. արագությամբ: COMBO 3 եւ COMBO 4 փաթեթներում հասանելի է նաեւ ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչեւ 138 հեռուստաալիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ