News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մարտի 6-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին օրինագիծը:

Հիմնական զեկուցող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ավելի վաղ խորհրդարանականների առջեւ ելույթում իր նախաձեռնած օրինագիծը ներկայացնելիս նշել էր, որ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններով ուսանողներին թույլ տալ ուսման վարձը վճարել ոչ թե կիսամյակով, այլ ամեն ամիս: Պատգամավորի կարծիքով՝ սա թույլ կտա թեթեւացնել ուսանողների վրա ընկած ֆինանսական բեռը:

Օրինագծին «կողմ» քվեարկեց 111 պատգամավոր, «դեմ»՝ 2:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ