News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կառավարության ծրագրում արմատական փոփոխություններ նախատեսված չեն: Մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով, տնտեսական քաղաքականությունը կշարունակվի ազատ շուկայական հարաբերությունների եւ ազատականության ոգով, որն իրականացվել է 30 տարի եւ հանգեցրել միայն աշխատատեղերի կրճատմանը եւ արտագաղթին:

«Ժամանակն է հրաժարվել այս մոտեցումից եւ պետական կարգավորման տարրեր ներդնել: Կարծում եմ, պետք է վերադառնանք 2011 թ. դեկտեմբերին նախորդ իշխանությունների կողմից ընդունված մոտեցումներին: Այդ ժամանակ իշխանությունները նախանշել էին 300 մլն դրամ հատկացնել տնտեսության գլխավոր ոլորտի՝ արդյունաբերության զարգացման համար», - նկատեց նա:

Նա հավելեց, որ անհրաժեշտ է վերանայել այն մոտեցումը, ըստ որի շուկայական տնտեսությունը կկարգավորի ամեն ինչ, քանի որ ամբողջ աշխարհում դրանից վաղուց հրաժարվել են: «Առանց պետական կարգավորման, արդյունաբերության զարգացումը անհնար է, իսկ առանց դրա՝ փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, ինչի մասին շատ է խոսվում», - բացատրեց Սաֆարյանը:

ՀԿ ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել եւ վերանայել սեփականաշնորհման արդյունքները, բացի այդ պարզել, թե որքանով նպատակահարմար էր ժամանակին արդյունաբերության նախարարության լուժարումը: «Արտաքին առեւտրի ոլորտում գրագետ պետական քաղաքականության արդյունքում մենք կարող էինք այօսր շուրջ 200 մլն դոլար առեւտրային կապիտալ ունենալ, որը կարելի էր ներդրել արդյունաբերության զարգացման մեջ», - եզրափակեց Վազգեն Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ