News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կենցաղում հաճախ է պատահում, երբ տեխնիկան կամ սանհանգույցը, կամ էլկտրականությունը խափանվում է։ Դա իսկական գլխացավանքի է վերածվում, երբ հատկապես ձեր օրակարգը կարգավորված է առաջիկա մեկ շաբաթվա համար։ Սկսում է ցեյտնոտը. զանգահարել ծանոթներին, ովքեր լավ վարպետների են ճանաչում։ Եթե չկան, ապա որոնում եք համացանցում՝ «վարպետ», «էլեկտրիկ»,  «սանտեխնիկ», «տանիքի վերանորոգող» և այլն։ Որոնման արդյունքում գտնված ինֆորմացիայի առատությունը մեկ այլ խնդիր է առաջացնում, ո՞վ է նրանցից լավ վարպետ։ Ո՞ւմ վստահել, որ գործը որակով անի։

Addevice-ը ընկերությունը այս հարցերի լուծում է առաջարկում։ Այն ստեղծել է Varpet անվճար հավելվածը Google Play և AppStore–ի համար, որի միջոցով կարող եք գտնել յուրաքանչյուր մասնագիտության վարպետի։ Այստեղ գրանցված են թե՛ ջեռուցման մասնագետներ, թե՛ մատնահարդարներ, թե՛բանվորներ, թե՛այգեպաններ: Ստարտափի հիմնադիր Գրիգոր Ջլավյանը NEWS.am–ին պատմեց, որ ներկայումս հավելվածում գրանցված են 500 վարպետներ։ «Հավելվածը հաճախորդի ու վարպետի միջև ուղիղ կապ ստեղծելու համար է` առանց որևէ միջնորդավճարի կամ հավելավճարի։ Հաճախորդն ընտրում է իրեն հետաքրքրող ծառայությունը և ամրագրում պատվերը` նշելով աշխատանքի վայրը, իրեն հարմար օրն ու ժամը։ Վարպետները տեսնում են պատվերն ու արձագանքում։ Բոլոր ծառայությունների գները ֆիքսված են և համապատասխանում են շուկայական գներին: Այս պահին նոր ամրագրված պատվերի պատասխանի միջին ժամանակը 5 րոպե է»,–ասաց Գրիգորը՝ հավելելով, որ բոլոր վարպետների համար հավելվածի աշխատանքի մանրամասն ներկայացում է եղել։

Հիմա նշենք, թե ինչպես է աշխատում Varpet հավելվածը հաճախորդների համար։

Հավելվածը Google Play–ից կամ AppStore–ից բեռնելուց հետո անհրաժեշտ է

• գրանցվել,

• ծառայությունների բաժնում ընտրել ծառայությունը,

• առաջարկվող ցուցակից ընտրել գործի կոնկրետ տեսակն ու քանակը,

• քարտեզի վրա նշել Վարպետի ժամանման վայրը,

• վարպետի այցելության համար ընտրել այն ժամը, որը Ձեզ է հարմար,

• մեկնաբանության մեջ ներկայացնել աշխատանքային մանրամասները:

Կարող եք նաև

• տեսնել Ձեր աշխատանքի բոլոր մանրամասները «Իմ Պատվերները» բաժնում

(Ծառայությունների տեսակը, սպասարկման գինը եւ այլն):

•   հարկ եղած դեպքում` չեղարկել պատվերը,

• զանգահարել կամ հաղորդագություն ուղարկել պատվերը ընդունած վարպետին:

Որքանո՞վ վստահ լինել, որ ձեր հայտարարությանն արձագանքած վարպետը լավ մասնագետ է։ Կարևոր հարց է։

Իրականում Varpet–ում գրանցված վարպետները ավելի վստահելի են, քան ձեր մտերիմ ընկերոջ կողմից ներկայացված վարպետը։ Varpet–ում բոլոր մասնագետները գրանցված են իրենց անձնագրերով, այսինքն՝ դուք տեղյակ եք ձեր բնակարան մուտք գործողի մասին։ Բացի այդ վարպետների էջերում հնարավոր է գնահատական ու մեկնաբանություն թողնել, որի շնորհիվ արդեն կատարվում է մասնագետների ռեյթինգավորումը հավելվածում։  

Գրիգորի խոսքով, ներկայումս թիմն աշխատում է հավելվածի կատարելագործման ուղղությամբ։ Հատկապես ուշադրություն են դարձնում գնահատման համակարգի վրա, որպեսզի ռեյթինգավորումը աշխատի առավելագույնս ճշգրիտ։

Բացի ներբեռնելուց, Varpet–ին կարող եք հետևել Facebook -ում և Twitter–ում, ինչպես նաև այցելել https://varpet.com/։


 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ