News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Երեւանում, այսօր՝ մարտի 7-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել. Նոր-Նորք վարչական շրջանի Թեւոսյան փողոցում գտնվող Երեւանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի:

Կանգսռներում տասնյակ մարդիկ են մնացել:

Վարորդները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ եթե նախկինում իրենք իրենց օրական վաստակից այսպես կոչված «պլան» էին տալիս, իսկ մնացածն իրենց էր մնում, հիմա ուզում են վարորդների համար ֆիքսել օրվա գումար՝ 6-7 հազար, ինչին նրանք դեմ են: Վարորդները պնդեցին, որ իրենց ծախսերը գերազանցում է յդ գումարի չափը: Բացի այդ, եթե մինչեւ հիմա վարորդնեն իրենք էին սպասարկում ավտոբուսին տեխնիկական ծախսերը, ապա հիմա պետությունը վերցնելու է իր վրա. «Այսինքն եթե խնդիր լինի, պետք է մի քանի օր սպասենք, առանց գործ մնանք եւ օրական փողը չենք ստանալու: Բացի այդ տեսախցիկներ են ուզում տեղադրել ավտոբուսներում, ինչին եւս մենք դեմ ենք»,-ասացին վարորդները: Նրանք նաեւ չգիտեին, թե այդրոք այդ 6-7 հազարը մաքուր իրենց է մնալու, թե դրանից հարկեր պետք է վճարեն:

Նշենք, որ այստեղ է ժամանել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով այս պահին վարորդների հետ խորհրդակցություն է անցկացնում:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ եւս Երեւանում ավտոբուսին վարորդները գործադուլ էին հայտարարել: Այն ժամանակ պահանջում էին աշխատանքից չազատել իրենց տնօրենին:

Քաղաքապետը փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ. ավտոբուսների վարորդները վերսկսել են գործադուլը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ