News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի որոշմամբ բավարարեց երեք ընկերությունների արտոնություններ տալու հայտը:

Մասնավորապես, կառավարությունը բավարերց «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

Այս ընկերությունը գործում է Քասախ գյուղում, արտադրում է հագուստ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել 200 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա են 55 աշխատատեղեր, որին կավելանա եւս 10-ը: Ծրագրով նախատեսված է արտադրել 305 մլն դրամի արտադրանք, որը կիրացվի Հայաստանի տարածքում: Մաքսատուրիք ազատման արտոնությունը 15,1 մլն դրամ է, որից 184 հազար դրամը բյուջեի եկամուտների նվազեցումն է:

Կառավարությունը բավարարեց նաեւ Բավարարել «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ)  նյութերի  նկատմամբ:

Այս ընկերությունն արտադրում է բանվորական ձեռնոցներ, գործում է սահմանամերձ տարբեր գյուղերում: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1,5 մլն դրամի ներդրում: Ընկերությունում աշխատում է 600 աշխատակիցներ, նախատեսվում է ստեղծել եւս 300-ը, միջին աշխատավարձը 150 հազար դրամ է: Այս դեպքում՝ արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 12,6 մլրդ դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է ԵՏՄ երկրներ: Մաքսատուրիքց ազատման արտոնության գումարը կազմում 402 մլն դրամ:

Երրորդ կազմակերպությունը, որին կառավարություն արտոնություն տվեց հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունն է, որը նախատեսում է առաջարկվող ծրագրով կտորի ներկրում: Այս դեպքում՝ մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի 35 մլն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ եթե այս եւ նմանատիպ արտոնություններով ծրագրերն իրականացվեն, հսկայական ներդրումների մասին կարող է խոսք լինել:  Նա առաջարկեց, որ այսպիսի հարցերը երեք ամիսը մեկ արտահերթ կառավարության նիստի ռեժիմով կքննարկեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ