News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վարորդների հետ փոքրիկ թյուրըմբռնում է եղել, որը հարթվել է։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։

Նա հավաստիացրեց՝ հաջորդիվ երթուղիները կաշխատեն անխափան.  «Տեսահսկման սարքերը, որոնցից ավտոբուսի վարորդները բողոքում էին, ընդամենը երկու մեքենայի վրա են տեղադրված եղել, ինչն էլ թյուրըմբռման տեղիք է տվել, հաջորդիվ երթուղիները կաշխատեն անխափան։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ առաջիկայում  նման խնդիր չենք ունենա»։

Էլբակ Թարփոշյանը նշում է՝ այսպիսի նախադեպ չէր եղել, ինչն էլ հարուցել էր վարորդների վրդովմունքը. «Միջազգային չափորոշիչները, որոնցով փորձում ենք առաջնորդվել այս պահին, քանի որ մեզ մոտ նախադեպ չի եղել ամբողջ տրանսպորտի մեջ, այս նախադեպը մեր պարկի համար դարձել էր տաբուի պես մի բան, վարորդն ինքը չէր պատկերացնում։ Բոլորիս համար սա անհասկանալի մի բան էր, դրա համար ունեցանք այն, ինչ ունեցանք»։

Նրա փոխանցմամբ՝ այժմ վարորդները հասկացել են, որ այդ նորամուծություններն իրենց աշխատանքի հետ կապ չունեն. «Երբ ամեն ինչ վերջնական տեսքի բերվեց, վարորդները հասկացան, որ սա նրանց աշխատանքի հետ կապ չունի, ուղղակի մենք գնում ենք դաշտի բաց հատվածների կանոնակարգմանը»։

Ընկերության տնօրենը նշեց նաև, որ այդ թյուրըմբռման համար գուցե նաև իրենց վրիպումն ու թերացումն է եղել, սակայն առաջիկա օրերին կներկայացվի այն պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում էլ տեղադրվել են տեսահսկման սարքերը։

Նա նաեւ հավելեց՝ այն, որ տեսախցիկներից մեկը հանվել է, նպատակ են ունեցել ցույց տալ, որ «իրենք միշտ վարորդների պահանջներին ընդառաջ են գնացել»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, այսօր՝ մարտի 7-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել. Նոր-Նորք վարչական շրջանի Թեւոսյան փողոցում գտնվող Երեւանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: Կանգսռներում տասնյակ մարդիկ են մնացել:

Վարորդները NEWS.am-ի հետ զրույցում նշել են, որ եթե նախկինում իրենք իրենց օրական վաստակից այսպես կոչված «պլան» էին տալիս, իսկ մնացածն իրենց էր մնում, հիմա ուզում են վարորդների համար ֆիքսել օրվա գումար՝ 6-7 հազար, ինչին նրանք դեմ են: Վարորդները պնդեցին, որ իրենց ծախսերը գերազանցում է յդ գումարի չափը: Բացի այդ, եթե մինչեւ հիմա վարորդնեն իրենք էին սպասարկում ավտոբուսին տեխնիկական ծախսերը, ապա հիմա պետությունը վերցնելու է իր վրա. «Այսինքն եթե խնդիր լինի, պետք է մի քանի օր սպասենք, առանց գործ մնանք եւ օրական փողը չենք ստանալու: Բացի այդ տեսախցիկներ են ուզում տեղադրել ավտոբուսներում, ինչին եւս մենք դեմ ենք»,-ասացին վարորդները: Նրանք նաեւ չգիտեին, թե արդյոք այդ 6-7 հազարը մաքուր իրենց է մնալու, թե դրանից հարկեր պետք է վճարեն:

Տպել
Ամենաշատ