News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մարդկությունը ավելի ու ավելի ինտենսիվ է օգտագործում բնական պաշարները, այդ պատճառով պայմանները, որտեղ ապրում են վայրի կենդանիները, շատ խոցելի են դառնում։ Մինչեւ 2070թ․, ամերիկյան գիտնականների կանխատեսումներով, Երկրի երեսից կանհետանա կենդանիների առնվազն 1700 տեսակ՝ գրում է Planet Today-ը։

Այս մտահոգիչ եզրակացությանը հանգելու համար Ելի համալսարանի աշխատակիցները երկրագնդի բոլոր տարածաշրջաններով 20 000 կենդանիների տարածման հսկայական վերլուծություն են կատարել, ինչպես նաեւ համեմատել են այդ տվյալները կլիմայական փոփոխությունների եւ մարդու կողմից էկոհամակարգերի իրացման մասին տվյալների հետ։

Գիտնական Ուոլտեր Ջեցը նշել է, որ փոփոխությունները, որոնք այսօր ոչ ակնհայտ են, վաղը կդառնան պատճառ, որի հետեւանքով կմահանան թռչունների, ցամաքաջրային, կաթնասուն եւ այլ կենդանիների հազարավոր տեսակներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ