«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես առաջնային եւ կարեւոր է համարել Հայաստանի` ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը եւ ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել ԵՄ այցն ու եվրաինտեգրման խորացմանն ուղղված քայլերը։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Համոզված ենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը այն ճանապարհն է, որ կապահովի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, ներդրումների ներգրավումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը։
«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հարցազրույցում, հայտնած դիրքորոշումը` ԵՏՄ-ն միասնական տնտեսական տարածք տեսնելու եւ էներգակիրների մեկ ընդանուր, հավասար գին սահմանելու առումով։ ՀՀ վարչապետի մոտեցումը չընդունելու պարագայում ԵՏՄ-ն կհիմնավորի, որ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշինք է` դրանից բխող բոլոր հետեւանքներով»: