News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե մենաշնորհները վերացել են, յուրաքանչյուր գործարար կարող է գործունեությունը ծավալել ցանկացած ոլորտում, միեւնույն է, դեռ երկար ժամանակ գերիշխող դիրք գրավող գործարարները կպահպանեն իրենց դիրքերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Իմ հաշվարկներով, առնվազն 3 տարի դա կպահպանվի, որովհետեւ մենաշնորհը միայն այն չէ, որ ասես՝ ով ինչ ուզում է, կարող է բերել եւ այն վերանա: Մենաշնորհները Հայաստանում ինստիտուցիոնալ ձեւ են ստացել: Օրինակ, եթե խոշոր ներկրողը, որն ունի շատ փող, կարող է բերել տասնյակ հազար տոննայով ապրանք, նա ունի պահեստեր, որ կարող է այդ բեռը պահել, ունի խանութների ցանցեր, սուպերմարկետներ, որտեղ կարող է իրացնել այդ ապրանքը: Ոչ ոք չի կարող այդ մենաշնորհների դեմ պայքարել»,-ասաց Մակարյանը:

Նա նկատեց, որ նոր շուկա մտնողը պետք է ունենա բոլոր այդ պայմանները, որ կարողանա մրցակցել մենաշնորհ ունեցողի հետ. «Այդպիսի խոշոր քանակներ ներկրողներ պետք է հայտնվեն, որպեսզի մենաշնորհը հնարավոր լինի հաղթահարել: Կամ էլ հազարավոր մարդիկ իրենց սեփական գործարանների, սեփական բիզնեսի համար պետք է բերեն այդ նույն ապրանքից, որը հանրագումարով մրցունակ կլինի խոշոր ներկրողի հետ: Բայց 1000 այդպիսի մարդ գտնելը եւս ժամանակ է պահանջում: Ամեն մարդ դրա ժամանակը չունի, լրացուցիչ այդքան գումար չունի, ենթակառուցվածքները չունի»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ մենաշնորհ ունեցողներն ունեն հստակ գործող ենթակառուցվածքներ եւ իրենք մյուսների համար դառնում են մատակարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ