News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Մեծն Տիգրան» աշխարհազորային ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանն այսօր՝ մարտի 10-ին, կդառնար 60 տարեկան: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր հավաքվել էին Սմբատ Այվազյանի հարազատները, մարտական ընկերները եւ քաղաքացիներ:

Նրանք ելույթներ ունեցան, ծաղիկներ խոնարհեցին Սմբատ Այվազյանի գերեզմանին:

Պահեստազորի գեներալ լեյտենանտ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը ելույթում նշեց, որ Սմբատ Այվազյանը իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին:

«Կարեւոր չէ` երբ ենք ճանաչել Սմբատ Այվազյանին, կարեւորն այն է, որ մենք անցել ենք ճանապարհ: Սմբատ Այվազյանը մի մարդ էր, որ իր ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին եւ այդ ընթացքում կորցրեց առողջությունը, անցկացրել է սոված օրեր, խոնավ հողի վրա պառկած եւ այլն: Սմբատ Այվազյանը նաեւ հասարակական, քաղաքական գործիչ էր, բայց երբեք չէր մոռանում իր մարտական ընկերներին»,- ասաց Գագիկ Մելքոնյանը:

Սմբատ Այվազյանը 1982-1988 թթ. աշխատել է տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում: 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ: 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սեւանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ եւ ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, 1994-1998 թթ. «Սապֆիր» գործարանի տնօրեն, 1998 թ.` ՀՀ հարկային տեսչության պետ: 1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարար:

1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր ( թիվ 52 ընտրատարածք): ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:

Ակտիվ մասնակցություն է ունեցել 2008-ին սկսված շարժմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ