News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վերջին հայտարարությունը, որ կատարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ներկայացնում է միայն անմիջաբար իրենց՝ միջնորդների դիրքորոշումը: Մարտի 11-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ հայկական կողմի դիրքորոշումն արտահայտել է երկրի վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բանակցային գործընթացի ժամանակ կողմերը կարող են արտահայտել հիմնախնդրի վերաբերյալ իրենց տեսակետն ու դիրքորոշումը: «Ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմքում պետք է դրվի հակամարտության կարգավորման այնպիսի ճանապարհ գտնելու սկզբունքը, որը կհամապատասխանի ինչպես հայկական կողմի, այնպես էլ Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերին»,- ասաց պատգամավորը: Ընդ որում՝ նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը գնահատեց որպես արդյունքների ամփոփման յուրատեսակ փորձ Հայաստանում մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ձեւավորված օրակարգի ներքո:

Վարդանյանը շեշտեց, որ այս հայտարարության դրույթները չեն խոչընդոտում ԼՂՀ բնակիչների իրավունքների պաշտպանությանը՝ հավելելով, որ համանախագահների հայտարարությունը անհրաժեշտ է դիտարկել բանակցային գործընթացի գործող ձեւաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում պահպանելու ենթատեքստում: «Իմ քայլից» պատգամավորը, միաժամանակ, այս հայտարարությունը գնահատեց «ավելի շուտ դրական», քանի որ «այն ուղղված է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ՄԱԿ Կանոնադրությամբ ամրագրված սկզբունքների հիման վրա»: «Այս ձեւաչափը նոր չէ: Նման հայտարարություններ կատարվել են նաեւ անցյալում, եւ անհրաժեշտություն չկա ինչ-որ բան ենթատեքստից կտրելու եւ փորձելու ներկայացնել որպես ինչ-որ «հեղափոխական» հայտարարություն: Սա դիվանագիտական աշխարհին հատուկ հայտարարություն է»,- եզրափակեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ