News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Սպիտակ տան խորհրդականներ Ջարեդ Քուշներն ու Ջեյսոն Գրինբլատը Հորդանանի թագավոր Աբդալլայի հետ քննարկել են Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորման հեռանկարները՝ հայտնում է Reuters-ը։

45 րոպեանոց հանդիպումը կայացել է ԱՄՆ-ում Հորդանանի դեսպանի առանձնատանը։

Քուշները եւ Գրինբլատը վերջերս են վերադարձել Պարսից ծոցի երկրներով շրջագայությունից, որի ընթացքում նրանք դիմել են արաբական երկրների առաջնորդներին՝ համոզելով աջակցել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման «դարի գործարքին»։ Այդ շրջագայության մեջ, սակայն, ներառված չէր Հորդանան այցը։

Աբդալլա թագավորը պետք է հանդիպի ամերիկյան օրենսդիրների, ինչպես նաեւ՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հետ, որպեսզի քննարկի Հորդանանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմական եւ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ