News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը փոխզիջման որոնումներում դժվարությունների է հանդիպում, հենց այդ նպատակով առնվազն արտաքին քաղաքականության ոլորտում գործընթացը պետք է պարզեցնել։ Այդ մասին գերմանական Die Welt թերթում տպագրված հեղինակային հոդվածում գրել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը։

«Եվրոպական միությունը պետք է ներդաշնակ խոսի եւ ձգտի նրան, ինչը Ժան Կլոդ Յունկերն անվանել է «համաշխարհային քաղաքականությանը պիտանի»։ Եվրոպական միության խորհրդի նախագահի իմ կես տարվա փորձը ցույց է տվել, որ մենք որոշումների կայացման ընթացքում մեծ խնդիրների առջեւ ենք կանգնում։ Այդ պատճառով մենք պետք է պարզեցնենք որոշումների ընդունումը, առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության ոլորտում»,- ասել է Կուրցը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ներկայում ԵՄ որոշումներն ընդունվում են միաձայնության սկզբունքով։ Վերջին ժամանակներս ձայների մեծամասնությամբ որոշումներ ընդունելու առաջարկով հանդես են եկել Եվրոպայի շատ քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, գերմանական խորհրդարանի ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեն, ԳԴՀ ՊՆ ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ