News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետական դեպարտամենտը քննադատել է Չինաստանում մարդու իրավունքների խախտումը՝ հայտարարելով, որ մահմեդական փոքրամասնության իրավունքների նման խախտումներ չեն եղել «1930-ական թվականներից»՝ հայտնում է Reuters-ը։

Պետդեպի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բյուրոյի ղեկավար Մայքլ Կոզակը ճեպազրույցում հայտարարել է, որ անցյալ տարի չինական կառավարությունը զգալիորեն ակտիվացրել է մահմեդական փոքրամասնության ներկայացուցիչների զանգվածային կալանավորման գործողությունները Սինցզյանում։

Նա նշել է, որ իշխանություններն, ըստ տեղեկատվությունների, ինքնակամ կալանավորել են 800 000 մարդու։ Ավելի քան 2 մլն ույգուրներ, էթնիկ ղազախներ եւ այլ մահմեդականներ հնարավոր է պահվում են ճամբարներում, որոնք նախատեսված են կրոնական եւ էթնիկ առանձնահատկությունների ոչնչացման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ