News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է անհապաղ դադարեցնել Boeing 737 MAX 8-ով չվերթները՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ավելի վաղ Կանադան էր միացել այն երկրներին, որոնք Եթովպիայում 157 մարդու մահվան պատճառ դարձած ավիավթարից հետո փակել էին իրենց օդային տարածքը այդ մոդելի ինքնաթիռների համար։

Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գարնոն, Օտավայում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, պարզաբանել է, որ արգելքը տարածվում է այդ ինքնաթիռների մեկնումի, ժամանումի եւ Կանադայի օդային տարածքով անցնելու վրա։

Հիշեցնենք, որ Կանադան սովորաբար սերտորեն համագործակցում է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչության հետ։ Գարնոն հայտարարել է, որ երբ Կանադան ԱՄՆ-ին տեղեկացրել է ինքնաթիռի արգելման մասին, Վաշինգտոնի կողմից որեւէ քաղաքական ճնշում չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ