News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը, որը երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմին վերջ դնող պայմանագրի կնքում է ենթադրում, մարտին չի կայանա, հաղորդում է Bloomberg-ը:

Չնայած նրան, որ երկու կողմերը բազմիցս խոսել են բանակցությունների առաջընթացի մասին, Մար-ա-Լագոյում ԱՄՆ-ի եւ Չինաստանի նախագահի հանդիպումը, որը նախատեսվում էր մարտին, լավագույն դեպքում կկայանա ապրիլի կեսին, եթե ընդհանրապես կկայանա, ասել է աղբյուրներից մեկը:

Նրա խոսքով՝ Չինաստանը պնդում է պաշտոնական այցի մասին եւ պատրաստ չէ միայն պայմանագրի կնքման համար համեստ հանդիպմանը:

ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսների ֆյուչերսները այս ֆոնին նվազում են, յուանի փոխարժեքը ամերիկյան արժույթի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսով՝ մինչեւ 6.727 յուան:

ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ավելի վաղ այս շաբաթ ասել էր, որ Չինաստանի հետ հարաբերություններում մի շարք առանցքային հարցեր մնում են չլուծված, այդ թվում մտավոր սեփականության հարցը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ում ներկրվող չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման տարբերակը պետք է բաց մնա, որպեսզի ապահովի Պեկինի կողմից առեւտրի ոլորտում պայմանավորվածությունների կատարումը:

Վերջին օրերին Թրամփը որոշակիորեն փոխել է Չինաստանի հետ բանակցությունների մոտեցումը: Նախօրեին նա ասել էր, որ չի շտապում Չինաստանի հետ պայմանագրի կնքման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ