News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետմահու պարգեւատրել է ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի եւ 19-րդ հոդվածի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի ԱՎԱԳՅԱՆԻՆ հետմահու պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայողը մահացել էր երեկ՝ ծառայողական պարտականությունները կատարելիս: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել