News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ինտերպոլը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ մեղադրանքով քսան սաուդցիների ձերբակալման միջազգային օրդեր է տրամադրել՝ հայտնում է NTV-ն։ Նշվում է, որ օրդերը տրվել է Ստամբուլի դատախազության հայցով։

ԱՄՆ-ում աշխատող սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին անցյալ տարվա հոկտեմբերին սպանվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում։ Մոտ երկու շաբաթ Էր Ռիադը հերքում էր սպանության փաստը, սակայն հետագայում ընդունեց, որ իր գործակալներն են «պատահաբար» արել դա։

Սաուդյան գլխավոր դատախազության հայտարարության համաձայն, Խաշոգջիի սպանության գործով ձերբակալվել է 21 մարդ։ Սպանության հինգ անմիջական մասնակիցների համար դատախազությունը մահապատիժ է պահանջել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ