News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Սմարթֆոնը փրկել է Ավստրալիայի 43-ամյա բնակչի կյանքը։ Ինչպես հայտնում է BBC-ն, տղամարդը դուր չի եկել այն տան բնակչին, որի կողքով անցել է, եւ վերջինս նետուաղեղը վերցրած դուրս է վազել։

Նետը արձակվել է այն պահին, երբ հարձակման ենթարկված տղամարդը որոշել է սմարթֆոնով նկարահանել հակամարտությունը։ Նա բարձրացրել է այն աչքերի առջեւ, եւ սմարթֆոնը վահանի դեր է խաղացել։

Ոստիկանները պատմել են, որ նետը սմարթֆոնը ծակել-անցել է, եւ թեթեւ վնասել է տիրոջ դեմքը։ Սակայն տղամարդը հիմնականում ողջ եւ առողջ է մնացել։

Նետուաղեղով զինված 39-ամյա տղամարդը կալանավորվել է։

Այս միջադեպը տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելսում, Նիմբին փոքր քաղաքում, որը 180 կմ է հեռու Բրիսբենից։

Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդիկ նախկինում ծանոթ են եղել։ Վեճի մանրամասները առայժմ հայտնի չեն։ Նետաձիգին հարձակվելու եւ ունեցվածքը վնասելու մեղադրանք է առաջադրվել, ապրիլին նա կկանգնի դատարանի առջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել