News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիան ակնկալում է նոյեմբերին ստանալ ամերիկյան F35 կործանիչներ։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, տեղեկացնում է Hurriyet-ը։

«Չնայած որոշ հայտարարություններին՝ F35-ի մատակարարումների գործընթացը հարթ է ընթանում, մեր օդաչուները, նորոգող թիմը շարունակում են ուսանել ԱՄՆ-ում»,- ասել է Աքարը։ «Մենք ակնկալում ենք F35 կործանիչները ստանալ նոյեմբերին (արեւելյան) Մալաթիա նահանգում, համապատասխան նախապատրաստություններն արդեն ավարտվել են»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է իր ավանդը ներդնել F35-ի որոշ մասերի ստեղծման եւ արտադրության գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել