News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում բնակչության թվաքանակը կազմել է 143, 600 մարդ՝ 2174-ով ավել, քան 2009 թվականին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության մակրոտնտեսական ցուցանիշների, ազգային  հաշիվների, ֆինանսների եւ վիճակագրության բաժնի պետ Արեւիկ Սահակյանը՝ ավելացնելով, որ 2009-ի համեմատությամբ ԼՂՀ բնակչության թիվն աճել է 1,6 տոկոսով։ 

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում  բնակչության աճի ավելացման խթան են հանդիսանում ծնելիության մեծացող (բայց ոչ այս տարվա) ծավալները։ «Չնայած 2010-ին ԼՂՀ-ում ծնվել է 2694 երեխա, այն դեպքում, երբ 2009 թվականին ծնվել է 2821-ը, սակայն հազար մարդու հաշվարկով այս ցուցանիշն ամենաբարձրն է տարածաշրջանում։ Իսկ հազար բնակչի հաշվով Արցախում անցած տարի լույս աշխարհ է եկել 19 երեխա, ինչը բավական լավ  ցուցանիշ է»,- նշեց Սահակյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղում, ըստ վիճակագրական տվյալների, կյանքի միջին տեւողությունը տղամարդկանց մոտ 68,3 տարի է, կանանց մոտ՝ 76,6։ «2010 թվականի տվյալներով, ընդհանուր բնակչության  համար՝ անկախ սեռից, այդ ցուցանիշը կազմել է 72, 6 տարեկան»։

Ամփոփելով՝ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչը տրամադրեց  նաեւ 2010 թվականի ընթացքում գրանցված միգրացիոն ցուցանիշները՝ նշելով, որ անցած տարի Ղարաբաղ է եկել 1011, Ղարաբաղից մեկնել 446 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ