News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նոր պատգամավորներին արգելել են իրենց սենյակները վերանորոգել, պատգամավորների մի մասը սկսել ու կիսատ է թողել։ «Ասին` ամառը բոլոր սենյակները վերանորոգվելու են` միանման տեսք ունենան, ձեռ մի տվեք, ու ըսենց` ոտուգլուխ` օգնականների հետ համերաշխ նստած ենք»,- տրտնջաց «Իմ քայլի» պատգամավորը: Բայց ոմանք նախասենյակ ունեն, ուր նստում են օգնականները, մյուսները փոքրիկ սենյակում կարճ «պերեգորոդկա» են դրել իրենց ու օգնականի միջեւ եւ նստել են այդպես:

Ի դեպ, «նախագավիթով», բավականին «շնորհքով» սենյակ է հասել  պատգամավորուհի Թագուհի Ղազարյանին՝ Շմայսի նախկին սենյակը, որը հետո անցավ Սամվել Ալեքսանյանին: Ամենատխուրը գեներալ Մանվելի սենյակում է․ շքեղ «կավռալիտի» ֆոնին` մի քանի աշխատանքային աթոռ, 2 փոքրիկ սեղան` Տարկովսկու «զոնան» հիշեցնող շարքով շարված` նախկին շքեղ, սեւ կաշվից, ստալինյան մեծ սեղանի ու կահույքի փոխարեն: Այդ սենյակում իրար կողքի համեստ նստած են Ծառուկյանի Էդոն` Էդուարդ Բաբայանը, եւ էներգետիկայի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:

ԱԺ ամենաուրախ-կահավորված սենյակը «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղարի, Նիկոլին ընդատակյա օրերին ապաստանած Հակոբ Սիմիդյանինն է: «Սերժի վախտ» Գագիկ Մելիքյանին պատկանած այս սենյակը շատ անշուք էր` նկատեցինք մենք։ «Ոչինչ հատուկ արված չէ, ինչ տվել են, տեղավորել, նստել ենք»,- ասաց Սիմիդյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի...
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է...
«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203
Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո...
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
Ըստ աղբյուրների` մոտավոր նման բովանդակության նախազգուշական հրահանգ է իջեցվել գործադիրի կողմից...
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Գործընթացի առաջին փուլում իրականացվում է ոլորտի հիմնական գործընթացների քարտեզագրում, հանձնաժողովի...
«Հրապարակ». «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել
Նշել է, որ այդ ճանապարհը հեշտ չէ, քանի որ ոչ միայն պետական մակարդակով նման ծրագիր չի իրականացվում...
Ամենաշատ