News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների կողմից Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վաճառքի մասին լուրը լուրջ աղմուկ է բարձրացրել։ Պարզվում է՝ նոր իշխանությունների մեջ այս խնդրի շուրջ «կռիվ» է ընկել։ Իշխանական մի թեւն ամեն կերպ փորձում է վարժարանի ողջ շենքը եւ գույքը օտարել, եւ արդեն պոտենցիալ գնորդի են տարել տարածքը ցույց տալու։ Վարժարանի վաճառքի հետ կապված թեմայով սրվել են ՀՀ Պաշտպանության նախարար (ՊՆ) Դավիթ Տոնոյանի  հարաբերությունները կառավարության աշխատակազմի հետ։

ՊՆ-ն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի պահպանի բանակի կադրային դարբնոց համարվող վարժարանին  ժամանակին տրամադրված այսօրվա շենքը, սակայն, պարզվում է, իշխանությունների ներսում կա մի «թեւ», որն ուժեղ լոբբիստական գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ, եւ դրան սատարում է  Պետական  գույքի կառավարման կոմիտեի  նախագահ Նարեկ Բաբայանը։ Հիշեցնենք, որ վերջինս ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։  Հենց Ն. Բաբայանն էլ պոտենցիալ գնորդին կիրակի օրը տարել էր վարժարան՝ «մուշտարու աչքով»  շենքը եւ տեղանքը զննելու:

Լրագրողների հետ զրույցում նա հաստատել էր, որ վարժարանի համար նոր տարածք են փնտրում, որպեսզի տեղափոխեն եւ շենքն օտարեն։ Այսինքն՝ իշխանության, մասնավորապես՝ կառավարության մեջ կան անձինք, որոնք շահագրգռված են վարժարանի շենքը եւ տարածքն արագ ինչ-որ անձանց օտարելու խնդրով, եւ Ն. Բաբայանն ակտիվորեն իրագործում է այդ մտահղացումը։ ՊՆ-ում կտրականապես դեմ են՝ բանակի համար կարեւորագույն այդ կառույցը տեղահանելու հարցում, ավելին՝ դա համարում են հարված բանակին։

Նախարար Դ. Տոնոյանը, ըստ մեր աղբյուրների,  շատ կոշտ զրույց է ունեցել կառավարությունում, բայց այս փուլում որեւէ հույս չկա, թե շահագրգիռ կողմը կհրաժարվի այդ գաղափարից։ Հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրում չափազանց կարեւոր է բանակի համար պրոֆեսիոնալ կադրեր պատրաստող վարժարանը, եւ  իշխանությունների՝ նման քայլով նսեմացվում է բանակի դերը։

Այս օրերին Ն. Բաբայանի տված մեկնաբանություններից ակնհայտ էր, որ բանակի համար կադրեր պատրաստող ուսումնական հաստատության համար այս իշխանությունները «շատ են համարում» նման լավ պայմաններով տարածք զբաղեցնելու փաստը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ