News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ալբանիայի ընդդիմության կողմնակիցները երկրի կառավարության դեմ բողոքի ակցիաներ են անցակցնում՝ մեղադրելով նրան կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ, հաղորդում է Associated Press-ը:

Ընդդիմադիր աջ ցենտրիստական Դեմոկրատական կուսակցության հազարավոր հետեւորդները շաբաթ հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով երկրի վարչապետ, սոցիալիստ Էդի Ռամայի հրաժարականը:

Ընդդիմությունը, որի ներկայացուցիչները հրաժարվել էին խորհրդարանում իրենց տեղերից, հրաժարվում է բանակցել Ռամայի հետ եւ կառավարությանը կոչ է անում արտահերթ ընտրություններ անցկացնել:

Նշվում է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ընդդիմությանը զգուշացրել էին չդիմել բռնությանը եւ բանակցել երկրի իշխանությունների հետ:

Հաղորդվում է, որ վերջին բողոքի ակցիաների ընթացքում  տեղի են ունեցել բռնության դեպքեր, ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել:

Հաղորդվում է, որ Ալբանիան հույս ունի հունիսին հավանություն ստանալ ԵՄ-ի անդամակցության նպատակով բանակցությունների մեկնարկի  համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ