News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 23
Տեսնել լրահոսը

Արքայազն Չարլզը կնոջ՝ Կամիլլայի հետ ուղեւորվել է շրջագայության Կարիբյան ավազանի երկրներով, որոնց թվում է կոմունիստական Կուբան՝ հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ նրանք կդառնան բրիտանական թագավորական դինաստիայի առաջին ներկայացուցիչները, ովքեր այցելել են Կուբա։

Բրիտանացի արքազնը եւ նրա կինը նախատեսում են 12-օրյա շրջագայության ընթացքում այցելել Սենտ Լյուիս, Բարբադոս, Սենտ Վինսենտ եւ Գրենադիններ, Սենտ Քիթս եւ Նեւիս, ինչպես նաեւ՝ Գրենադա՝ հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով թագավորական զույգի մամուլի ծառայությանը։

Հայտնում են, որ մարտի 24-ին Չարլզն ու Կամիլլան կժամանեն Հավանա, որտեղ բրիտանական կառավարության խնդրանքով կմնան երեք օր, որպեսզի ընդգծեն բրիտանա-կուբայական հարաբերությունների ջերմացումը։ Նրանք նաեւ կճաշեն երկրի նախագահ Միգել Դիաս Քանելի հետ։

Ինչպես հայտարարել է Կուբայում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնտոնի Սթոքսը, այս այցը արտացոլում է երկու երկրների հարաբերությունների աճը՝ ներառյալ՝ բիոտեխնոլոգիաների եւ թարմացվող էներգիայի ոլորտում համագործակցությունը։

Գործակալությունը նշում է, թե Չարլզը, ով շրջակա միջավայրի ակտիվ պաշտպան է, կայցելի նաեւ բրիտանական ընկերության կողմից կառուցվող արեւային ֆերմա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել