News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ավստրիայի Լուսթենաու քաղաքում, որը գտնվում է Շվեյցարիայի հետ սահմանի հարեւանությամբ, վառել են աշխարհում ամենաբարձր խարույկը՝ որպես ձմռանը հրաժեշտի նշան, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ խարույկի բարձրությունը 60.646 մ էր, այն կառուցում էին 3 ամիս շարունակ, սակայն խարույկն այրվել է շուրջ 30 րոպեի ընթացքում:

Հաղորդվում է, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր նորվեգական Օլեսուն քաղաքում 2016 թվականին:

Ինչպես գրում է պարբերականը, խարույկ վառելու ավանդույթը կամ «Funken»-ը սկիզբ է առնում հեթանոսական ժամանակաշրջանից, երբ մարդիկ հրաժեշտ էին տալիս ձմռանը եւ ողջունում գարնանամուտը:

Սակայն այս միջոցառումը խիստ քննադատության է արժանացել «կանաչների» եւ Ավստրիայի ալպիական ասոցիացիայի անդամների կողմից, որոնք հայտարարել են, որ կլիմայական փոփոխությունների առումով ներկայիս անհանգիստ ժամանակաշրջանում նման խարույկները «ճիշտ չեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ