News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Boeing 737 Max-ի բազմաթիվ օդաչուներ բավականաչափ իրազեկված չէին ինքնաթիռի առանձնահատկությունների մասին եւ սովորում էին կառավարել նոր մոդելը iPad պլանշետով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով New York Times-ին:

Ինչպես նշում է պարբերականը, օդաչուները սովորաբար ժամեր շարունակ վարժվում են թանկարժեք սիմուլյատորների վրա, որոնք ստեղծում են թռիչքի իմիտացիա եւ ծանոթացնում նոր գործառույթների հետ: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Southwest Airines-ի եւ American Airines-ի օդաչուների արհմիությունները բազմիցս պահանջել էին Boeing-ից ստեղծել Max մոդելի սիմուլյատոր, սակայն ընկերությունը եւ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը որոշել էր, որ օդաչուները չունեն լրացուցիչ վերապատրաստման կարիք, բավական էր միայն ծանուցել նրանց հնարավոր խնդիրների մասին եւ այն մասին, թե ինչպես է աշխատում նոր ծրագրային ապահովումը:

Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Boeing 737 Max-ը թեստավորող օդաչուները ստեղծել էին 13-էջանոց ուղեցույց, որում նշված էին Max-ի եւ 737-ի տարբերությունները՝ ներառյալ դիսփլեյների եւ շարժիչների փոփոխությունը: Սակայն ուսումնական նյութում հիշատակված չէր MCAS նոր ծրագրային ապահովման մասին, որը որոշակի հանգամանքների դեպքում ավտոմատ կերպով ներքեւ է հրում ինքնաթիռի առաջնամասը:

Boeing-ի ներկայացուցիչները խոստացել են շտկել համակարգը մի քանի շաբաթվա ընթացքում առանց օդաչուներին լրացուցիչ վերապատրաստելու: Արդեն իսկ Lion Air-ի օդանավի կործանումից հետո պարզ էր դարձել, որ MCAS-ը կարող է գործել առանց պատճառի՝ հիմնվելով անսարքության մասին սենսորների ցուցիչների վրա, գրում է  New York Times-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ