News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարտի 17-ին ժամը 22:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դիլիջանի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և  Շիրակի մարզի Թավշուտի, Վարդաղբյուրի, Մուսայելյանի և Սեպասարի տարածաշրջաններում բուք է, Սյունիքի մարզի «Մերու սար» կոչվող հատվածում  մառախուղ է:

Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Թալին, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում,  Սարավան -«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մերու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ