News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են կրոնական հաստատություններում անվտանգության ապահովման նախագծերին 55 մլն ավստրալան դոլար (38,89 մլն դոլար) հատկացնելու մասին: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ համապատասխան հայտարարությունը հրապարակելով Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք որպես դրամաշնորհ 55 մլն դոլար կհատկացնենք նախագծերի զարգացման եւ իրականացման համար, որոնք կոչված են կրոնական հաստատությունների, ներառյալ կրոնական դպրոցների անվտանգության հարցերում մեր առաջնահերթությունների ուժեղացմանը: Կարող են լինել տեսահսկման խցիկների, լրացուցիչ լուսավորման, պարսպապատման, ազդանշանային համակարգի եւ անվտանգության այլ համակարգերի տեղադրման նախագծեր»,- նշված է երկրի վարչապետի հաղորդագրության մեջ:

Մորիսոնը նաեւ նշել է, որ իր կառավարությունը, ինչպես նախկինում, ավստրալացիների պաշտպանության ապահովումը համարում է իր գլխավոր խնդիրներից մեկը եւ պատրաստ է լրացուցիչ միջոցներ հատկացնել Ավստրալիայի ազգային անվտանգության ապրապնդման ցանկացած նախագծի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ