News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը լրագրող Ջամալ Հաշագջիի սպանությունից մոտ մեկ տարի առաջ արշավ էր սկսել այլախոհության ճնշման ուղղությամբ, որը ենթադրում էր, մասնավորապես, թագավորության հպատակների հետապնդում, առեւանգում եւ կտտանքներ։  Այս մասին ասվում է The New York Times-ում հրապարակված հոդվածում։

Պարբերականը նշում է, որ այս տեղեկատվությունը հաստատել են ամերիկյան պաշտոնական անձինք, ովքեր ծանոթացել են ԱՄՆ հետախուզական ծառայությունների նյութերին, ինչպես նաեւ իշխանությունների գործողություններին տեղյակ սաուդցիները։ Ինչպես փաստվում է հոդվածում, ակտիվ դեր են խաղացել նաեւ այն անձինք, ովքեր պատասխանատու են Հաջագջիի սպանության համար։ Նրանք, ընդգծում է թերթը, 2017-ից մասնակցել են ոչ պակաս, քան տասը նման գործողության։

Աղբյուրների տվյալներով՝ «այդ գործողությունների մի մասը ներառել  սաուդցիների հարկադիր վերադարձ արաբական այլ երկրներից, նրանց պահել եւ բռնության են ենթարկել թագաժառանգին ու նրա հորը՝ Սալման թագավորին պատկանող պալատներում»։ Հրապարակման մեջ ասվում է, որ Հաշագջիի սպանությունից հետո Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք խոստովանել են, որ թագավորության հետախուզության աշխատակիցները կանոնավորապես ստանում են հրամաններ՝ «հայրենիք վերադարձնել այլախոհներին»։ Թերթի տվյալներով՝ նման գործողությունները զգալիորեն հաճախակիացել են թագավորությունում թագաժառանգի ազդեցության աճի համատեքստում։

Պարբերականը նշում է, որ «ԱՄՆ հետախուզական ծառայություններն, ամենայն հավանականությամբ, չունեն անհերքելի ապացույցներ, որ արքայազն Մուհամեդը սպանությունների կատարման հրամաններ է տվել»։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ հատուկ ծառայություններն իբր պարզել են, որ թագաժառանգը հրամայել է գործողություններ իրականացնել այլախոհությունը ճնշելու նպատակով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ