News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Լենուղի գյուղում 4-րդ կարգի վթարային շենքում ապրող բնակիչներն այսօր՝ մարտի 18-ին այցելել են Արմավիրի մարզպետարան եւ իրենց բողոքը հայտնել մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին:

Փակ հանդիպումից հետո բյուղի բնակիները նշեց, որ մարզպետը խոստացել է եւս մեկ անգամ հարցը բարձրացնել կառավարությունում:

«Ասաց, որ դիմել է կառավարություն, սպասում են տեսնենք ինչ է լինելու: Մարզպետն ասաց՝ ձեր հարցը առաջնային հրատապ ծրագրի մեջ է: Մարզպետից կախված բան չկա: Եթե մոտակա ժամանակներս խնդրին լուծում չեղավ, անցնելու ենք կտրուկ քայլերի: Որոշ ժամանակ չենք խոչընդոտի դասերին, որովհետեւ մարզպետն ասաց, որ թեեւ ներկայացրել է խնդիրը կառավարությանը, բայց էլի կներկայացնի:

Եթե մեկ ամսվա ընթացքում խնդրին լուծում չեղավ, դրական շարժ չեղավ, անելու ենք ավելի կոշտ քայլեր: Կմտնեմ դպրոց ընդհանրապես դուրս չեմ գա: Եթե էն անգամ գնացի գյուղապետարանը իր մի սենյակը հատկացրեց, էն ժամանակ չեմ թողնի ընդհանրապես գյուղապետարան աշխատի»,-ասաց գյուղացիներից մեկը՝ հավելելով, որ մարզպետը եկել տեսել է՝ ինչ վիճակի մեջ են, ուղղակի իրենից կախված բան չկա:

«Եթե կառավարությունն այդ հարցն աչքաթող է անում, դա արդեն ուրիշ խնդիր է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Լենուղի համայնքում 22 ընտանիք շուրջ 30 տարի է, ինչ ապրում է 4-րդ կարգի վթարային շենքում: Շենքը վթարային է դարձել 1988 թ. երկրաշարժից հետո եւ մինչ օրս շարունակվում է շահագործվել:

Բնակիչները զրկված են կենցաղային եւ հիգիենիկ պայմաններից, խմելու ջուրը դույլերով են տուն բերում, չունեն կոյուղագիծ, բնական կարիքները հոգում են դույլերում:

Շենքի պատերը ճեղքվածքներ ունեն, հիմքը մի քանի գերանների վրա է ամրացրած, խոնավության պատճառով միջատներ եւ կրծողներ կան տներում: Եթե սեղմ ժամկետներում հարցին լուծում չտրվի, նրանք սպառնում են ընտանիքներով տեղափոխվել համայնքի դպրոցում եւ գյուղապետարանում բնակվելու:

Նշենք, որ այս հարցն նդգրկված է կառավարության հրատապ խնդիրների լուծման ծրագրում: 2015թ. ծրագրով 8 ընտանիքի 6 մլն 660 հազար դրամ փոխհատուցում է տրամադրվել, խոստացվել է, որ եռամսյակը մեկ փոխհատուցում կտրամադրվի նաեւ մյուսներին, սակայն այդպես էլ խոստումը չի կատարվել:

Մարզպետն իր հետ եկածներին ասաց՝ վտանգավոր ա, մի մտեք․ Լենուղու բնակիչները կրկին Կառավարության դիմաց էին

Տպել
Ամենաշատ