Մարտի 17-ի երեկոյան անհայտ անձինք հրկիզել են Կիեւի Օբոլոնսկու պողոտայում գտնվող Roshen խանութը: Այս մասին ՈւՆՆ-ին հայտնել են իրավապահ մարմիններից:
Նախնական տեղեկություններով՝ չարամիտները խանութի շենքի շուրջ հեղուկ վառելիք են լցրել եւ այրել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Տեղազննության ժամանակ ոստիկանները թափանցիկ նյութի մնացորդով պլաստիկե շիշ են հայտնաբերել:
Մինչդատական քննություն է սկսվել Ուկրաինայի ՔՕ 194 հոդվածով (ունեցվաքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում հրկիզման ճանապարհով): Դեպքի վայրում հայտնաբերված բոլոր իրեղեն ապացույցները փորձաքննության են ուղարկվել:
Roshen-ը աշխարհում հրուշակագործական արտադրանքի խոշորագույն արտադրողներից մեկն է, որը տարեկան արտադրում է 450 տոննա արտադրանք: Ընկերությունը պատկանում է Պյոտր Պորոշենկոյին: