News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացիների հեռախոսների առերեւույթ հափշտակության դեպքերի հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. փետրվարի 10-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթ բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ «Այֆոն X» մոդելի հեռախոսը վաճառելու նպատակով հայտարարություն է տեղադրել կայքերից մեկում, որից հետո իրեն է զանգահարել մի տղամարդ եւ նշված հեռախոսը գնելու ցանկություն հայտնել:

Այդ նպատակով՝ ժամը 00:50-ի սահմաններում, հանդիպել են Բագրատունյաց պողոտայում գործող սուպերմարկետի մոտ, որի ժամանակ անհայտ անձանց հետ, խաբեությամբ, հետագայում հեռախոսի գումարը վճարելու պայմանով, վերցրել է հեռախոսը եւ հափշտակել այն՝ պատճառելով 350 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2019թ. փետրվարի 8-ին նույնաբովանդակ բացատրություն եւ հաղորդում է տվել նաեւ մեկ այլ քաղաքացի՝ հայտնելով, որ նշված օրը՝ ժամը 19:30-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Բագրատունյաց պողոտայում գործող սուպերմարկետի մոտ տղամարդը, խաբեությամբ, իբր գնելու նպատակով, իրենցի վերցրել է իրեն պատկանող «Այֆոն 7+» մոդելի հեռախոսը եւ հափշտակել այն՝ պատճառելով զգալի չափի՝ 300 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Ոստիկանության Շենգավիթ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու համար  որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու եւ համատեղ քննություն իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում ստացվել են սուպերմարկետի տարածքում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ