News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 17-ին Լոռու մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, այդ օրը, ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մարտի 16-ին, ժամը 22։30-ից մինչեւ մարտի 17-ի ժամը 02։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք Մեծավան գյուղի բնակիչ 82-ամյա Նոյեմ Հ.-ի տան պատուհանի ապակին հանելու միջոցով մտել են ներս եւ հարձակվել անօգնական կնոջ վրա, կպչուն ժապավենով փակել բերանը եւ նրանից հափշտակել ոսկյա մատանի, 220 հազար դրամ, 50 ԱՄՆ դոլար, 15 հազար ՌԴ ռուբլի եւ դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Նոյեմ Հ.-ին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում...
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Ամենաշատ