News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գործազրկությունը հնարավոր չի լինի հաղթահարել, եթե պետությունը տնտեսության մեջ ակտիվ դեր չստանձնի։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

«Ճգնաժամում գտնվող երկրները ելքեր են փնտրում  նման ճգնաժամից դուրս գալու եւ դրա հետեւանքերը հաղթահարելու համար, մեծանում է պետության դերը։ Մեզ մոտ չգիտես ինչու մտածում են, որ եթե հայերին տան տնտեսական ազատություն, նա բավականին խելամիտ է, մի քիչ խորամանկ է, բոլոր հարցերը կլուծի, պարզվում է՝ ոչ։ Մենք գտնվում ենք բավականին լուրջ միջազգային տնտեսական համակարգում եւ մեր գործարարը չունի այնքան միջոց, որ ստեղծի այնքան աշխատատեղ, որ կարողանա ստեղծել աշխատատեղեր, որ զբաղվածությունն ապահովի, պետությունն էլ չի միջամտում»,–նշեց նա։

Սոցիոլոգի խոսքով՝  պետության դերակատարությունը պետք է լինի այնքան ակտիվ, որ հնարավոր լինի խնդիրը լուծել ազգային մակարդակով. «Դժբախտաբար, նոր իշխանության խորհրդատուների շրջանում չկա խելամիտ տնտեսագետ, որ կարողանա նման խորհուրդներ տալ»։

Նա շեշտում է՝ կառավարությունը շարունակում է իրեն պահել որպես նախապայմաններ ստեղծող կողմ, «հնարավորություն տալով մասնավորին, որ իր գործը դնի, դրանով խթանի զբաղվածությունը, այսինքն՝ նա իր ուսերից հանում է այդ կարեւոր խնդիրը»։

«Զբաղվածությունը կապված է հարկային դաշտի հետ, պետության միջամտության հետ, տարբեր հիմնադրամներից գրանտների տեսքով բաշխել նրանց միջեւ, մեզ մոտ չկան գործակալություններ, որ օգնեն մեր գործարարներին դուրս գալ միջազգային շուկա։ Մենք մնում ենք գռեհիկ, գիշատիչ կապիտալիզմի փուլում»,–նշեց Ադիբեկյանը։  

Նրա համոզմամբ՝ ոչինչ չի ստացվի, եթե պետությունը ակտիվ դեր չստանձնի։ «Չի կարող անհատ ձեռներեցների զարգացման արդյունքում պետության տնտեսությունը զարգանալ։ Պետք է ոչ թե նախարարությունները կրճատել, այլ նախարարություններին տալ ֆունկցիոնալ ուղղվածություն։ Ունենք Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, որն անհայտ է, թե ինչով է զբաղվում»,–եզրափակեց սոցիոլոգը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ