News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Միասնական ազգային շարժմանն» անհրաժեշտ է ղեկավար, որը տեղում կլինի, դրոշ կբարձրացնի ձեզ հետ՝ Facebook-ի իր էջից տեսաուղերձում հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։

Նա նշել է, որ անհրաժեշտ է փոփոխել կուսակցության կազմը։ Վերջին նախագահական ընտրությունները լավ ցույց տվեցին միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի պոտենցիալը, սակայն, չնայած նրա անձնական համակրանքին, կուսակցությունը համընդհանուր քվեարկությամբ պետք է նոր առաջնորդ ընտրի։ ««Ազգային շարժմանը» անհրաժեշտ է ղեկավար, որը տեղում կլինի, որը ձեզ հետ միասին դրոշ կբարձրացնի։ Կարծում եմ՝ Գրիգոլ Վաշաձեն շատ լավ նախագահական քարոզչություն անցկացրեց, եւ ես անձամբ կսատարեի նրա թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնի համար»,- հայտարարել է Սահակաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ