News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ես չեմ կարծում, որ լավ գաղափար է երկրի վարչապետին անձի երկվության դաշտ մղելը։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եթե անձի երկվություն լիներ, եւ վարչապետն ընդդիմադիր դառնար, իր ո՞ր քայլը կքննադատեր։ 

«Եթե քննադատության դիֆիցիտ լիներ Հայաստանում, ժողովրդավարության, խոսքի ազատության իմաստով երկրում ունենայինք քննադատությունների սահմանափակում, ճիշտ կլիներ վարչապետից ակնկալել, որ ինքը քննադատի, որովհետեւ, դե, մյուսները չեն քննադատում, բայց քանի որ մենք նման խնդիր չունենք, ես չեմ ստանձնի այդ դերը»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ բոլոր քննադատություններից առաջ նախ ինքն իրեն է քննադատում։

«Բայց ես բացառում եմ, որ Հայաստանում կառավարության եւ անձամբ իմ գործունեության ավելի մեծ եւ ավելի ուժեղ քննադատ լինի, քան ես ինքս եմ, եւ դա կապ չունի անձի երկվության հետ, դա նորմալ գործընթաց է։ Համոզված եղեք, որ չկա քննադատություն, որ ես սկզբից ուրիշից լսեմ, հետո ինձնից։ Ես բոլոր քննադատությունները նախ ինձնից եմ լսում»,–հավելեց նա։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ