News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբին (FATF) Իրանի անդամակցումը վնաս չի հասցնի երկրի ազգային շահերին: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքերով՝ իրանյան նավթի արտահանման կրճատմանն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը ձախողվել է: «Ամերիկացիներն իրենք են աստիճանաբար գիտակցում, որ աշխարհը Միացյալ Նահանգներով չի սահմանափակվում»,-ասել է Զարիֆը:

Խոսելով FATF-ի հետ կապված օրենսդրական նախագծերի մասին, մասնավորապես, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին եւ միջազգային կազմակերպված հանցագործության դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիային Իրանի անդամակցության օրինագծերի մասին, նա նշել է, որ FATF-ին միանալը կնպաստի Իրանի ազգային շահերին:

Զարիֆը հավելել է, որ այդ անդամակցությունից հրաժարումը խնդիրներ կստեղծի Իրանի ֆինանսական եւ բանկային հարաբերություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ