News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` մարտի 19–ին, հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի գրասենյակը։

Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում:

Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»:

Նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում մենք նման պահեր շատ կունենանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ