News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ռեստարտ» նախաձեռնության անդամների և «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող, ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի միջև մարտի 4-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ մեղադրանք է առաջադրվել «Ռեստարտ»-ի ևս 4 անդամի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, որ նախապես դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։

Ավելի ուշ գործը վերաորակավորվել էր եւ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առեւանգման փորձը։ Յուրի Ավագյանի, Հրաչյա Խլղաթյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել «ստորագրություն չհեռանալու մասին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն հոդվածով միջադեպի առթիվ մեղադրանք էր առաջադրվել «Ռեստարտ»-ի ևս 2 անդամների ՝ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնեց, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն: Նարեկ Մալյանը քրեական գործով տուժող է ճանաչվել։

Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի գործով «Ռեստարտ»–ի երկու անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
Ամենաշատ