News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աստանայում կկառուցեն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հուշարձանը: Այս մասին հաղորդել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, հաղորդում է Tengrinews.kz-ը:

«Առաջարկում եմ մեր մայրաքաղաքում հուշարձան կանգնեցնել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի պատվին», - ասել է Տոկաեւը:

Նա նաեւ առաջարկել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան Նազարբաեւի պատվին եւ անվանել Նուրսուլթան:

 «Նաեւ անհրաժեշտ եմ համարում Ելբասիին պատվավոր սենատորի կարգավիճակ տրամադրել», - խորհրդարանի պալատների համատեղ նիստին՝ ելույթի ժամանակ,  ասել է Տոկաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ