News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանում տասնամյակներ շարունակ ընդունված ավանդույթ է եղել, երբ պաշտոնյաները իրենց պաշտոնն ստանձնելուց հետո իրենց պարտքն են համարել սկսել ազատ տարածքների սեփականաշնորհման, այսպես կոչված, փայ-փայ անելու գործընթացը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Քանի որ ՀՔԾ-ն ուսումնասիրություն է կատարել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում եւ այդ ուսումնասիրության արդյունքներով կարող ենք եզրակացություն անել, որ աճուրդները տեղի են ունեցել սահմանված կարգի խախտմամբ, ոչ մրցութային։ Հիմա մեր նախարարության համապատասխան վարչությունը ուսումնասիրություններ է կատարում Դիլիջան, Վաղարշապատ, Արշալույս, Հայթաղ, Գրիբոյեդով, Արտիմեդ, Պտղունք, Ծաղկալանջ, Ակնալիճ, Մեծամոր համայնքներում: Այս համայնքներում առկա են տասնյակ հեկտարների հողատարածքներ, որոնք տարբեր մարդկանց են պատկանել, բայց նրանց սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում: Քննության ավարտից հետո մենք, հավանաբար, կդիմենք ՀՀ վարչական դատարան այդ որոշումները չեղարկելու համար»,- ընդգծեց Պապիկյանը՝ հավելելով. «Ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ այդ անձինք կամ խոստովանում են, որ կամ տեղյակ չեն իրենց սեփականաշնորհումից, կամ տեղյակ են եւ մասնակցել են այնպիսի աճուրդների, որոնք չեն եղել օրենսդրությանը համապատասխան»:

Ինչ վերաբերում է Ռանչպար գյուղում ավազանահանքերին, Պապիկյանն ասաց. «Սա նույն պաշտոնյաների պաշտոնական դիրքի չարաշահման շրջանակներում, գուցե նաեւ տարբեր կեղծ աճուրդների շրջանակներում է: Նույնը վերաբերում է Մեղրու ազատ տնտեսական գոտու նախատեսվող տարածքին, որովհետեւ նախնական տվյալներով, որոշ պաշտոնյաներ, իմանալով, որ այդտեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, նախօրոք դրանք սեփականաշնորհել են չնչին գումարներով, որը հետագայում կասեցրել է ազատ տնտեսական գոտի դառնալուն»:

Նա հրաժարվեց նշել նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների անուններ, որոնց կողմից իրականացվել են օրենքի խախտմամբ հողի սեփականաշնորհում՝ խորհուրդ տալով սպասել համապատասխան մարմինների կողմից քննվող գործերի ավարտին։

Դիտարկմանը, թե նշվում է, որ նաեւ գործող պաշտոնյաներ կան, որ տիրապետում են ինչ-որ հանքերի, Պապիկյանն ասաց. «Եթե որեւէ պաշտոնյա այսօր իր պաշտոնական լիազորությունները շրջանցելով զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ այդ ճանապարհին օգտագործում է իր դիրքը, խնդրում եմ իրազեկել համապատասխան մարմիններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ