News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ, որը հարուցվել է մարտի 19-ին, 60-ամյա Վալերի Ս.-ի դիմումի փաստով։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վերջինս ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է դիմել եւ հայտնել, որ մարտի 18-ին, ժամը 12։00-ի սահմաններում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Շիրակի մասնաճյուղ են տեղափոխել խոշոր չափի գումար։

Նա հայտնել է նաեւ, որ աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով իրենք չեն հասցրել տեղափոխված գումարը հանձնել բանկին եւ այն ի պահ են հանձնել «Հայինկասացիա»-ի Գյումրիի մասնաճյուղի՝ Գայի 7 հասցեում գործող պահոցում։

Մարտի 19-ին, ժամը 10։00-ին իրենք նշված պարկը հանձնել են «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին եւ բանկում պարկը բացելուց հետո պարզվել է, որ խոշոր չափի գումարի փոխարեն պարկում առկա են «Հայբիզնեսբանկ» գրառմամբ դրամի կապոցների պիտակներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է մոտ 20 հազար ԱՄՆ դոլար, եւ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունն ու քննչական վարչությունն արդեն հսկայածավալ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում ունեն գողություն կատարողի տվյալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ